Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ է իրենից ներկայացնում իշխանությունը՝ հայտնի է բոլորին, սակայն անհայտ է, թե ինչ քաղաքական առաջարկ ունի ընդդիմությունը. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 17,2021 09:00

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխանության աստիճանը կտրուկ նվազել է։ Ինչ ասել կուզի՝ եթե մի երկիր, որի անվտանգության պահպանումը եւ սահմանների պաշտպանությունը մնացել են այլ երկրի, մեր դեպքում՝ Ռուսաստանի հույսին, մի երկիր, որը տնտեսության առումով ինքնաբավ չէ եւ ապավինում է դրսի օգնություններին, բնականաբար, նման իրավիճակում պիտի հայտնվեր։ Մանավանդ որ, դրան գումարվում է Արցախի հակամարտության կարգավորումը, որ դարձյալ գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի խնդիրն է՝ նրա աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համատեքստում։

Սա է հետպատերազմյան Հայաստանի տխուր պատկերը: Բայց մեր նպատակն այս ամենի մասին եւս մեկ անգամ հիշեցնելը չէ։ Մեր խնդիրն է հասկանալ, թե նշյալ իրողություններով պայմանավորված՝ ո՞րն է Հայաստանի քաղաքական պայքարի տրամաբանությունը, ինչի՞ շուրջ պետք է ու կարող են բանավիճել երկրի իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ո՞րն է քաղաքական խոսույթի եւ դրանից բխող հրատապ օրակարգի թեման։

Եթե դժվարությամբ մեզ ստիպենք հետեւել խորհրդարանական քննարկումներին, կհամոզվենք, որ այնքան էլ չափազանցված չէ տպավորությունը, որ մարդիկ քննարկում են պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հետ դույզն-ինչ առնչություն չունեցող հարցեր։ Ընդդիմությունը փորձում է հերթական անգամ հիշեցնել, որ գործող իշխանությունն անձեռնհաս է, «կապիտուլյանտ» ու «հողատու»։ Թե ինչ է իրենից ներկայացնում իշխանությունը՝ հայտնի է բոլորին, սակայն անհայտ է, թե ինչ քաղաքական առաջարկ ունի ընդդիմությունը, որը հավակնում է դառնալ հաջորդ իշխանություն։

Այ, այստեղ առաջանում են լուրջ խնդիրներ ու մտածումներ, որոնց պատասխաններն ընդդիմությունը չի տալիս։ Օրինակ՝ գալով իշխանության, արդյո՞ք հետ են կանչելու Հայաստանի ստորագրությունը 2020թ. նոյեմբերի 9-ի մոսկովյան եռակողմ փաստաթղթից, արդյո՞ք Ադրբեջանի հետ բանակցություններ չեն վարելու, արդյո՞ք ունեն որեւէ այլընտրանքային իրատեսական ծրագիր, թե ոչ։ Կամ՝ տնտեսության ոլորտում վարվելիք քաղաքականությունը, նոր կառավարության կադրային ուղեգիծը, անվտանգային ռազմավարությունը եւ այլն, հարցերը կարելի է շարունակել։

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 28-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930