Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան` ընդդեմ Ադրբեջանի:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ`Հայաստանը միջազգային դատարանին փաստեր է ներկայացրել Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության վերաբերյալ: Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաեւ զանգվածային սպանությունների, կտտանքների եւ այլ խախտումների մեջ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հաղորդում է, որ «Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) խնդրել է կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում Բաքվի ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը»: