Հայաստանի լրագրողական ֆուտբոլային հավաքականը Լիտվայի Դրուսկինկայ քաղաքում մասնակցել է ԶԼՄ թիմերի միջեւ անցկացվող ավանդական՝ 16-րդ միջազգային մրցաշարին: Մեր գործընկերները վաստակել են 19 միավոր եւ երկրորդ անգամ նվաճել արծաթե մեդալներ: Այս տարի մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Լատվիայի, Լեհաստանի, Մոլդովայի եւ Լիտվայի լրագրողական ինը թիմեր:
Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի փոխանցմամբ, որը մասնակցել է մրցաշարին, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը տարել է վեց հաղթանակ, որոնցից չորսը՝ խոշոր հաշվով, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի եւ կրել ընդամենը մեկ պարտություն, իսկ մեր թիմի անդամ Դավիթ Եղիազարյանը մրցակիցների դարպասը գրավել է 12 անգամ եւ ճանաչվել մրցաշարի լավագույն հարձակվող:
Մրցաշարը կազմակերպել էր Լիտվայի ժուռնալիստների միությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ