«Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում անցկացվեց սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված մարզաձեւի երախտավոր, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Լեւոն Հայրապետյանի հիշատակին:
Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ: Ըստ քաշային կարգերի, հաղթող ճանաչվեցին:
Կարդացեք նաև
Տղամարդիկ. 58 կգ՝ Նարեկ Դալլաքյան, 64 կգ՝ Արամ Աղաջանյան, 71 կգ՝ Անդրանիկ Նաղդալյան (բոլորն էլ՝ Հայաստան), 79 կգ՝ Էրեկլե Օձելաշվիլի, 88 կգ՝ Շմագի Դադունաշվիլի, 98 կգ՝ Պաատա Գվինիաշվիլի, +98 կգ՝ Պրիդոնի Շարիկաձե (բոլորն էլ՝ Վրաստան):
Կանայք. 50 կգ՝ Մելինե Մամիկոնյան, 54 կգ՝ Վարսիկ Գրիգորյան, 59 կգ՝ Սրբուհի Հովհաննիսյան (բոլորն էլ՝ Հայաստան):
Թիմային պայքարում երկրները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Հայաստան, Վրաստան, Ռուսաստան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ