Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ոչ թե ուզում ենք պարտադրել չպատվաստվել, այլ ներկայացնել ճշմարտությունը». քրիստոնյա բժիշկ

Սեպտեմբեր 16,2021 21:30

«Ազատ կամք» նախաձեռնությունը քննարկում էր նախաձեռնել, որի ընթացքում փաստաբանները, բժիշկները եւ այլ ոլորտների մասնագետները ներկայացրին տեղեկություններ՝ նախաձեռնության, կորոնավիրուսի, պատվաստանյութերի և պատվաստման պարտադրանքի վերաբերյալ:

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ հարթակը մասնագիտական է, եւ փորձելու են հարթակից հանրությանը ներկայացնել զուտ մասնագիտական տեղեկատվություն, որի մեջ մտնելու են բժշկական, իրավաբանական, եւ ոլորտների վերաբերող տեղեկություններ:

Բժիշկ, ողնաշարաբան Տիգրան Գրիգորյանի խոսքով, «Ազատ կամք» հարթակը ստեղծելու համար պատճառ է հանդիսացել այն, որ մի քանի օր առաջ առողջապահության նախարարը թեստավորման եւ պատվաստման պարտադրանքի հրաման է արձակել՝ քաղծառայողների համար, գործատուների, տարբեր հիմնարկություններում աշխատանքի գնալու թույլտվության համար:

«Իհարկե պատվաստումը կամավոր սկզբունքով է իրականացվում, բայց նաեւ պարտադրվում է, այսինքն` մենք մեզ հակասում ենք օրենքով, գաղափարապես, մենք մեզ հակասում ենք գործերով: Դա է փաստում այն քայլը, ինչը կատարվեց ներկա իշխանության կողմից, երբ օրինագիծ առաջ քաշվեց հետագայի համար, որ պատվաստման պարտադրանքից ազատված են դատաիրավական համակարգի ղեկավար մարմինները, նախագահը, վարչապետը, դատավորները, պատգամավորները ՏԻՄ ղեկավարները»,-նշեց բժիշկը:

Նրա ձեւակերպմամբ, քանի որ պատվաստումը ոչ բոլորի համար է պարտադիր, դա հասարակության տարբեր շերտերի միջեւ անդունդ է ձեւավորում, եւ ըստ էության ոտնահարում է մարդու իրավունքներն եւ ազատությունները. «Մարդը ծնված օրվանից ազատ է կամոք, եւ որպեսզի կամքի ազատությունը ավելի հասանելի լինի հասարակությանը, մեր բժիշկների խումբը պետք է ներկայացնի, թե բժշկական տեսանկյունից ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել, վարակման ընթացքի աշխատանքի կազմակերպման հարցերով խնդիրները ցույց տա, պատվաստանյութի ստեղծման գործընթացների, պատվաստանյութի հակացուցումների ուղղությամբ պատվաստման կանոնների եւ այլ խախտումները ներկայացնի, նաեւ այն պարզաբանվի, թե պատվաստանյութն ինչ է իրենից ներկայացնում, ինչ պարունակություն ունի: Այս ամենը ներկայացնելու ենք բժշկական տեսանկյունից»:

Տիգրան Գրիգորյանն անդրադարձավ նաեւ հարցին՝ իրավական տեսանկյունից: «Ինչպիսի կամազատության խախտումներ են տեղի ունենում իրավունքի սկզբունքների, Սահմանադրության, աշխատանքի, բազմաթիվ օրենքների հետ կապված: Ի՞նչ է ազատ կամքը, եթե ստրուկին տաս ազատություն, նա չի իմանա ինչ է դա, որովհետեւ չի ապրել ազատության մեջ:

Ես որպես բժիշկ, որը քրիստոնյա է, հետեւյալը կհիշեցնեմ՝ Ճանաչիր ճշմարտությունը եւ այն քեզ ազատ կդարձնի: Մենք սկսում ենք պրոցես, որ ճշմարտության ճանաչման համար նեղ մասնագիտական աշխատանք ենք տանելու հասարակության հետ՝ իրավական եւ բժշկական տեսանկյունից: Մենք ոչ թե ուզում ենք պարտադրել չպատվաստվել, ինչպես մեզ են ուզում պարտադրել, այլ պատվաստման սխալմունքների ու դրա հետ կապված խախտումների մասին ուզում ենք ներկայացնել ճշմարտությունը: Իսկ ազատ կամքի դրսեւորման համար մարդը պետք է գրագիտանա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930