Գյումրի ժամանած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր, խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր տեղերում ունի թեկնածուները։ Իշխող կուսակցությունը, ըստ Պապիկյանի, նպատակ ունի մասնակցել ակտիվ քարոզարշավի ու բոլոր համայնքներում ունենալ «ծանրակռիշ ներկայացվածություն»։
Անդրադառնալով Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին առաջադրելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ նա այս տարածաշրջանում ՔՊ-ի համար ամենացանկալին է։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարելի է ասել նաև ամենածանրակշիռն է, քանի որ ՔՊ-ի կազմած ավագանու ցուցակը, մեղմ ասած, թույլ է, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի ուզում գնահատական տալ, իր բոլոր կուսակից-գործընկերների նկատմամբ ունի վստահություն ու խոր հարգանք, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կանգ է առել Շիրակի մարզպետի վրա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ