Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին:
«Ադրբեջանական բանակը կանխել է, և կշարունակի կանխել հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից հնարավոր սադրանքները Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահներ»,- ասել է Հասանովը Քլաարի հետ հանդիպմանը:
Հասանովը նաև «անթույլատրելի» է համարել «իրավիճակը սրելու հայկական կողմից փորձերը» և ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է գնահատական տա այդ գործողություններին և որոշակի քայլեր ձեռնարկի:
Քլաարն իր հերթին ասել է, որ ԵՄ-ը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ