Մոսկվան Բաքվից ու Երևանից պատասխան է սպասում սահմանագծման հարցերով իր առաջարկվի վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Իրավիճակի զարգաումը.. հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանագծման հեռանկարով»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ մասով առաջարկներ արվել են թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:
«Մենք ակնկալում են շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու համար,-ասել է նա: -Զուգահեռաբար կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը՝ համաձայն բարձրագույն մակարդակով պայմանավորվածությունների»:
Անդրադառնալով Լաչինում՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Զախարովան նախընտրել է զերծ մնալ մանրամասն մեկնաբանությունից:
Կարդացեք նաև
«Այդ առումով ռուսական դիրքորոշումը հասցվել է պաշտոնական Բաքվին: Հաշվի առնելով, որ ադրբեջանցի գործընկերներն այն ըմբռնումով են ընդունել, ես անկեղծ ասած, հնարավոր եմ համարում զերծ մնալ հրապարակային մեկնաբանությունից: Մենք կապի մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է նա: