Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ ՄԱՀՀԻ-ում

Սեպտեմբեր 16,2021 18:50

Ս․թ․ սեպտեմբերի 16-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հյուրընկալեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, որը ժամանել էր Երևան՝ մասնակցելու վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ կայացած Հայաստան-Ուկրաինա միջկառավարական հանձնաժողովի նիստին։


Հանդիպման ընթացքում ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանը և ՀՀ դեսպանը քննարկեցին Ինստիտուտի մոտեցումներն ու Հայաստանի պետական քաղաքականությունը հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ, Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունների ներկա վիճակը վերջին զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև հայկական և ուկրաինական փորձագիտական շրջանակների ու հետազոտական կենտրոնների համագործակցության հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումները և համագործակցությունը շարունակելու շուրջ, այդ թվում՝ հեռավար եղանակով։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930