Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից գրություն է ստացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քր. գործի մասին, որ Լալա Հ.-ն՝ Հայկ Ա.-ի և Արարատ Մ.-ի օժանդակությամբ Հայաստանի տարածքում 6 օր գտնվող Իրանի 3 քաղաքացիների օգտին կատարել են կորոնավիրուսային պատվաստում։
Այդպիսով խախտել են առողջապահության նախարարի հրամանով հաստատված 10 օր և ավելի Հայաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին անվճար կորոնավիրուսային պատվաստում կատարելու սահմանված կարգը։
Դրա համար ստացել են 441.099 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական բաժինը: