Ադրբեջանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի գլխավորած պատվիրակության այցը Ստեփանակերտ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ հավելելով, որ Բաքուն դա գնահատում է որպես տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը խաթարող քայլ:
«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին առաջին անգամ չէ, որ անօրինական կերպով այցելում է Ադրբեջան: Նա հայտնի է իր մոլի հակաադրբեջանական դիրքորոշմամբ: Պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր արգելված է Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու պատճառով:
Ֆրանսիայի Արնուվիլ քաղաքի քաղաքապետը, որն ուղեկցում էր Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամին այդ անօրինական այցի ընթացքում, նույնպես կզրկվի Ադրբեջան մուտք գործելու իրավունքից»,- հայտարարել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ ֆրանսիական պատվիրակության նման «անպատասխանատու և սադրիչ վարքն անթույլատրելի է և խաթարում է տարածաշրջանում հետպատերազմյան խաղաղաշինության ջանքերը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ