Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, կրկին մերժել է Մարինե Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ 1500 դոլար կաշառք է պահանջել։