Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
«Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից:
Խիստ խնդրահարույց է նաև վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու ոլորտում ներկայումս դաշտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Գործող օրենսդրությունը լիարժեքորին չի կարգավորում այդ հարցերը և օրենսդրական բացերը ստեղծում են հարցեր, որոնք առաջնահերթ կարգավորման կարիք ունեն:
Այս խնդիրներն առավել ցայտուն արձագանք ստացան 2015 թվականին միջազգային մամուլում տեղ գտած Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող վայրի կենդանիների վիճակը նկարագրող տեսանյութից և լուրերից՝ այդ կենդանաբանական այգում ի թիվս այլ կենդանիների առկա էին երկու արջ և երեք առյուծ, որոնք գտնվում էին կեցության անբավարար պայմաններում, հյուծված էին, իսկ նրանց կերակրումն իրականացվում էր կամավորների կողմից:
Կարդացեք նաև
Այս և նմանատիպ այլ հարցերի կարգավորման նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվեց աշխատանքային խումբ, մշակվեցին առաջարկություններ ինչն էլ ընկած է այս նախագծերի հիմքում: Համաձայն սահմանվող կարգավորումների նախատեսվում է դրույթներ` նպատակաուղղված վայրի կենդանիներ պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելուն:
Թույլտվությամբ սահմանվելու են հատուկ պայմաններ և պահանջներ, որոնք սահմանափակելու են ոչ մասնագիտական մոտեցմամբ վայրի կենդանիների անազատ պայմաններում պահելը: Գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելու նպատակով սահմանվել է նաև հաշվետվողականության մեխանիզմ՝ համաձայն որի իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառվելու են և այդ տեղեկատվության ամենամյա կտրվածքով փոխանցվելու է լիազոր մարմին:
Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։
Կարգավորումներ են առաջարկվում նաև վայրի կենդանիների առք ու վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման կազմակերպման և իրականացման գործընթացում՝ բացառելու համար։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ