Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գագիկ Մելքոնյանը բաժակով մեխ մեխեց ու իր գլխավերեւում կախեց Վազգեն Սարգսյանի նկարը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2021 16:30

Այսօր Ազգային ժողովում պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի աշխատասենյակ բերեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի նկարը՝ շրջանակի մեջ դրված:

Մելքոնյանի աշխատասենյակում արդեն դիմացի պատին կախված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը, իսկ գլխավերեւում տեղ էր պահած սպարապետի նկարի համար: Ինչպես հետո պարզվեց՝ փոխնախարար եղած ժամանակ իր աշխատասենյակում կախված նկարն է, տեղափոխել է ԱԺ:

Մելքոնյանը օգնականին հորդորեց շուտ մեխ ու ուրագ ճարել ու նկարը կախել: Հետո չհամբերեց, պահարանից հանեց սովորական ապակե մի բաժակ ու որոշեց անձամբ մեխը մեխել ու Վազգեն Սարգսյանի նկարը կախել:

Ի դեպ, նախկինում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր, երբ պաշտոնյաները իրենց աշխատասենյակներում կախում էին Սերժ Սարգսյանի նկարը: Հեղափոխությունից հետո անգամ խուլ ու հեռավոր գյուղերում գյուղապետերի աշխատասենյակների պատը տեւական ժամանակ մնաց «դատարկ»: ԱԺ ամբիոնից Փաշինյանը հեգնում էր, թե՝ «ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի նկարները իրենց սենյակներում ինչի՞ էին կախում, նրանք անընդհատ խոսում են…Դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են, հարցնում են՝ այս սպանությունը քրեակա՞ն հանցագործություն է, թե՞ ոչ, եւ Սերժ Սարգսյանի նկարը նրանց բացատրում է՝ որ սպանությունն է քրեական, որ սպանությունը՝ ապաքրեական: Այնպես որ այդ նկարը մշտական կապի խնդիր է, ամեն օր իրիկունները զեկուցում են, առավոտները հրահանգ են ստանում»:

ԱԺ-ում ԶԼՄ-ների տեղաշարժի սահմանափակումներից հետո մի քիչ դժվար է դարձել պատգամավորների աշխատասենյակներ մտնել, բայց ՔՊ-ական որ պատգամավորի մոտ հաջողվել է լինել, Նիկոլ Փաշինյանի նկարը կախված է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930