Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց ինքը՝ Թևոնյանը:
Հիշեցնենք, որ նա ազատման դիմում էր գրել օգոստոսի 9-ին:
Հարցին՝ ինչո՞ւ է մտափոխվել, և ի սկզբանե ի՞նչն էր ազատման դիմում գրելու պատճառը, Թևոնյանը ընդգծեց՝ քաղաքական որևէ դրդապատճառ չի եղել իր ազատման որոշման մեջ.
«Երկար մտածեցի ու որոշեցի հետ վերցնել ազատման դիմումս ու շարունակել աշխատել: Սակայն նշեմ, որ ազատման դիմումը գրելուց հետո էլի շարունակել եմ ամեն օր աշխատել և աշխատել եմ ավելի լավ»: