Սեպտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կկայացնի երկու որոշում «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» և «Դարեսկիզբ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով:
Առաջին գործում հայցվորը Լևոն Բարսեղյանն է, որը դիմել է ՄԻԵԴ բողոքով, որ 2008թ. մարտի 2-ին՝ հայտարարված արտակարգ դրության հաջորդ օրը, ոստիկանությունն իրեն թույլ չի տվել քաղաքական ցույց անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում:
Հայցվորը, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա (հավաքների ազատություն), պնդում է, որ ցույց անցկացնելու արգելքը հիմնավորված չի եղել, քանի որ Գյումրիում չի եղել բռնություն կամ անկառավարելի իրավիճակ:
Մյուս գործը նույնպես վերաբերում է 2008թ. իրադարձություններին, իսկ հայցվորը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն է («Հայկական ժամանակ» օրաթերթ): Վերջինս անօրինական է համարում 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը (Հոդված 10՝ խոսքի ազատություն): Բացի այդ, ընկերությունը պնդում է, որ խախտվել է իր արդար դատավարության իրավունքը (Հոդված 6 § 1), քանի որ իրենց գործը քննած դատարանը «օրենքով սահմանված տրիբունալ չէր»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ