Ըստ, Aravot.am-ի տեղեկությունների սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզի դատախազությունից ստացվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի ներկայացուցչության գրությունը:
Ըստ այդ գրության, արխիվի պահոցից բացակայում են 18 գործեր, մասնավորապես՝ Հալիձոր գյուղի գործերի ուսումնասիրությամբ 2015 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի մարտ ամիսները գրառումները կատարված են ջնջումներով: Ինչպես նաև՝ նշված ժամանակահատվածի գրառումներից կնիքները, աշխատավարձի, «Որոտան ՀԷԿ»-ի աշխատավարձի հաշվառման մատյանները, Արավուս գյուղի կոլտնտեսության տարեկան հաշվետվությունները և Խոզնավար գյուղի կոլտնտեսության հրամանագրքերը բացակայում են:
Նախապատրաստվում են նյութեր: