«Ապառաժ». ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին ՝ Ժողովրդավարության միջազգային օրը ԱՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպել է բողոքի լուռ ակցիա՝ ընդդեմ կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման:
Ակցիայի մասնակիցները պարզել էին «Մարդու իրավունքնե՞ր», « Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Ո՞ւր է իմ ազատությունը, ո՞ւր են իմ իրավունքները», «Կույր մի՛ եղեք», «Որտե՞ղ է ձեր մարդասիրությունը» և այլ գրություններով պաստառներ:
«2007թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված օրը խորհրդանշում է ժողովրդի ազատ կամարտահայտումը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Սակայն 44-օրյա պատերազմը, մեր ժողովրդի իրավունքների և ազատությունների բացահայտ ոտնահարումը և այդ ամենի նկատմամբ շարունակվող անտարբերությունն ու լռությունը, մեզ թույլ են տալիս ասելու, որ գործում են ժողովրդավարության երկակի չափանիշներ:
Կարդացեք նաև
1988թ. Սկսված արցախյան շարժման հաղթանակով համայն հայությունը կարողացավ դուռ բացել դեպի ազատություն՝ վերագտնելով Արցախի և Հայաստանի անկախությունը: Հայ ժողովուրդը հավատալով միջազգային իրավունքում ամրագրված ազգերի ինքնորոշման, ազատ ապրելու իրավունքներին հռչակեց իր անկախությունը՝ միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, միջազգայնորեն ընդունված ձևով՝ հանրաքվեի միջոցով:
Սակայն 30-ամյա մեր պայքարում Արցախն ու արցախցին դուրս մնացին միջազգային հանրության ուշադրության կենտրոնից: Խիստ մարդասեր Եվրոպան աչք էր փակում տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային արարքների վրա: Չճանաչելով Արցախի անկախությունը միջազգային հանրությունը հող նախապատրաստեց Ադրբեջանի սանձարձակ գործողությունների համար: 2016թ.-ի քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ ժողովրդի խոշտանգումները, հայ զինվորների գլխատումները չդատապարտելը հանգեցրին 2021թ.-ին Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծմանը:
Այդ պատերազմի ընթացքում դաժանաբար սպանվում էր մի ողջ ազգի կորիզ, բռնի տեղահանվում էին հազարավոր արցախցիներ: Սակայն միջազգային հանրությունը լուռ էր: Կոչեր էին հնչում, բառեր էին ասվում բարձր ամբիոններից, կեղծ մարդասիրության քողի տակ: Միջազգային հանրության հանցավոր լռությունն այսօր հանգեցրեց համամարդկային մեծ աղետի՝ Արցախի տարածքների բռնազավթման և բնակչության տեղահանման տեսքով:
ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է միջազգային հանրության հանցավոր ու մեղսակից լռությունը, վարվող ջայլամային քաղաքականությունը: Համամարդկային ամենաբարձր արժեքների ջատագովն ու քարոզիչ երկրները գայթակղվելով ադրբեջանական նավթ ու գազով, ամեն օր վաճառում են իրենց, իսկ որդեգրած սկզբունքները: Դադարե՛ք երկակի ստանդարտներ կրելը: Ամո՛թ ձեզ՝ ձեր լռության համար»,-նախքան լուռ ակցիայի սկսելը ասել է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
բոլորս վրդովված ենք բայց պահանջել է պետք ՀՀ կառավարությունից, որ որպես երկիր գործի դնի միջազգային մեխանիզմները և պահանջի պատիժ պատերազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Գնացե ՀՀ ԱԳՆ-ի դիմաց վառեք ում նկարը ուզում եք ու պահանջեք իշխանությանը գործել; Մի մոռացեք որ մենք պետություն ունենք և համայնք չենք պարզապես, այալ պետություն ունեցող ազգ ուրեմն բոլոր պահանջները ԱԳՆ-Կառավարություն