Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Covid-19-ով հոսպիտալացվածների 97-98%-ը չպատվաստված կամ ոչ ամբողջական պատվաստվածներն են»

Սեպտեմբեր 16,2021 12:11

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով կորոնավիրուսի համավարակի իրավիճակն՝ ասաց՝ երեկ կատարված 6049 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Արձանագրվել է 19 մահվան դեպք:

«Նորից պետք է շեշտեմ, որ դելտա շտամով պայմանավորված՝ մենք ունենք մահացության եւ ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում։ Երբ անցյալ տարի մենք ունենում էինք 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է։ Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում` մենք զբաղեցնում ենք շատ ավելի մահճակալներ, եւ մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում։ Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ Միայն վերակենդանացման մահճակալներից 319-ից զբաղված են 289-ը։ Սա ամբողջ աշխարհում նկատվող միտում է։ Եվս մի տենդենց ենք գրանցվում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98% կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել»։

Նախարարն օրինակ բերեց Իսրայելը, Մեծ Բրիտանիան եւ եվրոպական երկրները, նշելով՝ այս երկրներում պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ իր թեթևությամբ անհամեմատելի է անցյալ տարվա հետ․« Covid-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ թույլ տալ առողջապահական համակարգին հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը»։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ աշնանը սովորաբար սրտանոթային, շատ խրոնիկ հիվանդություններ սրվում են, այս հիվանդությունների աճ է գրանցվում․ «Բայց եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել Covid-19-ով հիվանդներին, պատկերացրեք, որ այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար հասանելի է դառնում բուժօգնություն տրամադրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930