Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը այսուհետ կլինեն աշխատանքային օրեր։ Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունեց «ՀՀ տոների եւ հիշատակի oրեր մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, բացասական ազդեցություն են թողնում տնտեսության վրա։
Էկոնոմիկայի նախարարությունը հաշվարկել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի դեպքում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
առեւտրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
գյուղատնտեսության եւ շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 եւ 2.9 մլրդ դրամով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ