Չեմ անդրադառնում Արմեն Չարչյանի քաղաքական, նախընտրական, պատգամավորական գործունեությանը։ Անդրադառնում եմ բժիշկ-հրաշագործ, մարդ Արմեն Չարչյանի անցած ճանապարհին։
Եթե նժարի վրա դրվում է Արմեն Չարչյանի ընտրությունների նախընտրական փուլում կատարածն ու պետական լիազոր մարմինների՝ դրան տված քրեա-իրավական գնահատականը, որը դեռ ճանապարհ ունի անցնելու եռաստիճան դատական համակարգում, իսկ մյուս նժարին դրվում է Արմեն Չարչյանի ողջ գիտակցական կյանքում ապրածն ու արածը, որպես իրավապաշտպան արձանագրում եմ՝ նժարը թեքվում է դեպի մարդ, բժիշկ Արմեն Չարչյանը, պրոֆեսորը կալանքի «մատերիալ» չէ։
Իշխանություն, արա քայլդ, որը կոչվում է մարդասիրություն։
Փաստաբան Լևոն ԲԱՂԴԱՍՐՅԱՆ
Կարդացեք նաև
ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ