Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են արժանահավատ ՔՊ-ի պաթետիկ հայտարարությունները «հայանպաստ լուծումների» մասին. «Փաստ»

Սեպտեմբեր 16,2021 10:58

Երեկ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ուժով ապացուցում էր, որ «այդ կետերը Հայաստանի տարածքից դուրս են»: Փաստացի, մարդը միայնակ սահմանազատում ու սահմանագծում է իրականացնում: Այդպիսով, Ադրբեջանը միջազգային հանրությանը կարող է ներկայացնել, թե ինքը ոչ մի ագրեսիա էլ չի ձեռնարկել, և նույնիսկ Հայաստանի իշխանություններն են ճանաչում, որ այդ տարածքները «սովետական քարտեզներով» իրենց են պատկանում, և անգամ այդ հատվածներն ադրբեջանական անվանումներով են ներկայացնում։

ՀՀ այս պահի իշխանությունների կողմից հակառակորդի ագրեսիվ և անօրինական գործողությունների արդարացումը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջիկայում էլ ադրբեջանցիները կարող են դիվերսիոն գործողություն իրականացնել ու, ասենք, խորհրդային ժամանակներում իրենց պատկանած անկլավներից մեկում հենակետ տեղակայել։ Հետո ի՞նչ, իշխանությունները հայտարարելու են, թե այդ անկլավները ժամանակին Խորհրդային Ադրբեջանի կազմո՞ւմ են եղել։ Չնայած, այսքանից հետո իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, նույնիսկ վատթարագույնը։ Իշխանությունների այսպիսի պահվածքի մասին է վկայում նաև այն, որ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած՝ հայ գերիների խոշտանգումների մասին նկարագրությունները, ԱԺ նախագահը դրանք անվանեց հնարված տեսարաններ։

Պարզ է, չէ՞, որ ՄԻՊ-ի զեկույցը օդից վերցված չէ, այն կազմվել է համապատասխան փաստական հիմքերն ի նկատի ունենալու արդյունքում։ Եվ ներկայացված ծայրաստիճան խոշտանգումների պարագայում հատուկ անհրաժեշտություն է, որ հայ գերիների իրավունքների խախտման հետ կապված Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավական գործընթաց սկսվի։ Ավելին, ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը առավելագույնս պետք է ներկայացվեն միջազգային տարբեր շրջանակներին, որպեսզի միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիներին բաց թողնելու հարցում։

Սակայն գերիներին խոշտանգելու հարցը բարձրացնելու խնդրում իշխանությունները, կարծես, լռության ուխտ են պահում, ավելին՝ խոշտանգումների մասին նկարագրությունները որակում են հորինված՝ «կանաչ լույս» վառելով ադրբեջանցիների համար։ Արդյունքում ստացվում է, որ իշխանականները, հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին, փաստացի արդարացնում են Ադրբեջանի հանցագործ պահվածքը։ Իսկ հասարակությունը, իրար կողք դնելով իշխանությունների հաջորդական քայլերը, կարող է եզրակացնել, թե այսքանից հետո որքանո՞վ են արժանահավատ ՔՊ-ականների պաթետիկ հայտարարությունները «հայանպաստ լուծումների» մասին։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930