Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավարժություններն արդեն այսօր Աֆղանստանից Ադրբեջան տեղափոխված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ գործողությունների սինքրոնացման նպատակ են հետապնդում. եռյակ դաշինքը վախեր ունի Արցախի հարցում. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 16,2021 10:18

Արցախյան 44-օրյա պատերազմի ելքը հիմնականում կանխորոշեցին Ադրբեջանին անմիջականորեն զինտեխնիկայով եւ կենդանի ուժով աջակցած Թուրքիան ու Պակիստանը: Այսօր վերոնշյալ երկրները համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժություններ են անցկացնում Բաքվում:

Զորավարժության մասնակիցները հայտարարում են, որ վարժանքի նպատակը ահաբեկչության դեմ պայքարի նոր ուղիների համատեղ որոնումն ու մշակումն է: Արցախյան պատերազմի իրական պատկերին ծանոթ ցանկացած անհատի մոտ այս ձեւակերպումն առնվազն տարակուսանք կառաջացնի: Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ այս եռյակը գործուն կերպով օգտագործեց Սիրիայից, Լիբիայից եւ Պակիստանից Ադրբեջան տեղափոխած ծայրահեղ ջիհադիստական կազմավորումների ներկայացուցիչներին, եւ այսօր իրենց ռազմական սերտացումը ցինիկաբար հիմնավորում են հակաահաբեկչական պայքարով:

Կարելի է միանշանակ պնդել, որ այդ զորավարժություններն արդեն այսօր Աֆղանստանից Ադրբեջան տեղափոխված «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ գործողությունների սինքրոնացման նպատակ են հետապնդում:

Այս եռյակը երբեք էլ իրեն նեղություն չի տվել քողարկել այն իրողությունը, որ իրենց թիրախներից մեկն Արցախի Հանրապետությունն է: Հուլիսին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների խոսնակները ստորագրեցին եռակողմ համագործակցության զարգացման Բաքվի հռչակագիրը, որում բաց տեքստով ասվում էր, որ կողմերը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդգծում էին իրենց համապատասխան առաջնահերթությունները՝ բացահայտորեն սատարելով Ադրբեջանին՝ Արցախի հարցում, Պակիստանի գործողությունները՝ Ջամույի եւ Քաշմիրի հակամարտություններում, եւ Թուրքիային՝ Կիպրոսում, Էգեյան ծովում եւ Արեւելքում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930