Այսօր շատերն են հարց տալիս` այն ամենը, ինչ ասում-անում են իշխանության ներկայացուցիչները, ծրագրվա՞ծ է, գիտակցվա՞ծ է, թե՞ ուզում են, որ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Ասենք, ադրբեջանական տեղանուններն օգտագործում են, ապա ոչ թե ներողություն են խնդրում` հանրության ազգային զգացումները վիրավորելու համար, եւ ոչ թե հրաժարվում են դա կրկնելուց, այլ համառորեն պնդում են իրենց սխալը:
Ավելին` վարչապետին երկրորդում է ԱԱԾ ծանրակշիռ կառույցը, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահը: Ի վերջո` սա ի՞նչ է. սեփական սխալը չընդունելու համառությո՞ւն, հասարակությանն ի հեճուկս գնալու գործելաո՞ճ, թե՞ ադրբեջանական քաղաքականությանը մատուցվող հստակ մշակված ծառայություն: Կամ` երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հայտարարությունները հորինված են, դա ի՞նչ է` լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ միտումնավոր ասված խոսք, որն օվերտոնի պատուհանով, անկախ հանրային բուռն հակազդեցությունից, իր որոշակի դերակատարումն ունենալու է:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: