Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը 15 տարի անց կրկին էկրաններին է. «Ա1+»

Սեպտեմբեր 15,2021 23:30

Մեծ պատմությունը վերադառնում է փոքր քաղաք։ 15 տարի անց շատերի սիրելի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը կրկին էկրաններին է՝ արդեն նոր գույներով ու վերամշակված տարբերակով։ Ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի խոսքով՝ սյուժեում ոչինչ չեն փոխել, ինքը ֆիլմը միայն դարձրել է ավելի ժամանակակից ու կարողացել է անել այն մոնտաժը, որ 15 տարի առաջ հնարավոր չի եղել. կարճ ասած՝ ստացել է այն ֆիլմը, որը պատկերացնում էր հենց տարիներ առաջ։

Ռեժիսորը ֆիլմը ոչ ժամանակավրեպ է համարում, քանի որ նշում է՝ հիմա էլ հաճախ փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ ֆիլմի նույն դեպքն իրենց ընտանիքում է տեղի ունեցել, երբ հանգուցյալներին շփոթել ու տարբեր տներ են տարել։

Ֆիլմն էլ հենց իրական պատմության հիմքով է նկարահանված.  «Այս ֆիլմն իմ կուրսայինն է եղել ԱՄՆ-ում։ Ես գաղափար ունեի ֆիլմ նկարելու, բայց չգիտեի՝ ինչի մասին։ Իմ ծանոթներից մեկն իր ընտանիքի պատմությունն էր պատմել, ես հորս հետ խոսում էի, ասացի՝ դա լավ պատմություն է, կարող է ֆիլմ լինել։ ԱՄՆ-ից երբ եկա Հայաստան, խնդրեցի իմ ծանոթին՝ Նառային, նորից պատմել, ձայնագրեցի։ Նառան հենց եղել է այն աղջիկը, որ հայտնաբերել է՝ սխալ մարդու են բերել իրենց տուն։ Իր եղբայրն էլ սկսել է քաղաքով փնտրել իրենց հանգուցյալին»։

Ֆիլմի դերասան Հրանտ Թոխատյանն էլ գրեթե ֆիլմի ամբողջ ընթացքում դագաղում է եղել, դրա հետ կապված Գոռ Կիրակոսյանը հետաքրքիր պատմություն հիշեց. «Դերասաններ կային, որ առաջարկել եմ՝ խաղային այդ դերը, բայց քանի որ երիտասարդ ռեժիսոր էի, ինձ չվստահեցին։ Հրանտին ես այլ կերպարում էի ցանկանում տեսնել, բայց նա ասաց՝ ուզում եմ ֆիլմի ձայնը լինել, ասացի՝ եթե ուզում ես ձայնը լինել, պետք է դագաղում պառկես  ու հանգուցյալի դերը խաղաս»։

Ռեժիսորը հիշում է՝ Հրանտն այդպես էր ցանկացել՝ մտածելով, որ «Մեր բակը 3» ֆիլմի նկարահանումներին զուգահեռ կհասցնի գալ, հանգիստ պառկել, նկարահանվել, սակայն դեռ չգիտեր, որ իրեն ավելի մեծ փորձություն է սպասվում։ «Իր համար ծանր էր, քանի որ պառկած ժամանակ շնչելիս նրա փորը  բարձրանում, իջնում էր, ու Հրանտը, եթե կադրում երևում է, շունչը պահած է։ Մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, նա էլ կոստյումով էր, շոգին անընդհատ քրտնում էր, ես էլ չէի թողնում՝ դագաղից դուրս գար՝ կոշիկները չկեղտոտելու համար», – ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930