Համացանցով և լրատվական կայքերով ակտիվ տարածվում է ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի դիմանկարով պաստառը, որը վերագրվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պաշտոնապես հերքում է այդ տարածվող լուրը և մեկ անգամ ևս հայտնում, որ կապ չունի վերոնշյալ պաստառի հետ։
Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատվերով տպագրվել և փակցվել են ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանի, հեղափոխական Ստեփան Շահումյանի և հայ-ռուսական բարեկամությանը վերաբերող պաստառներ։
Ակտիվ շահարկվում է հայ-ռուսական բարեկամությանը վերաբերող պաստառը, որով փորձ է արվում հարցականի տակ դնել այս թեման։ Մենք մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը չունի այլընտրանք, իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը այդ բարեկամության և եղբայրության ջատագովներից ու հիմնասյուներից մեկն է։
Կարդացեք նաև
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և համագործակցության արդյունքում վերածնվեց մեր հայրենիքը և մեր ժողովուրդը փրկվեց բնաջնջումից, իսկ այսօր գտնվում են բախտախնդիրներ, որոնք պատրաստ են պետության, երկրի, ժողովրդի անվտանգության հաշվին կեղտոտ խաղերի մեջ մտնել ԱՄՆ ի և Արևմուտքի հետ՝ տարածելով հակառուսական տրամադրություններ, հանուն իրենց նեղ անձնական և խմբակային շահերի։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տրամադրված է վճռական և պատրաստ է կրկին տեր կանգնել իր կառուցած ու շենացրած երկրին, ժողովրդին պարգևելով անվտանգություն, սոցիալական, մշակութային, գիտական և տնտեսական վերածնունդ։
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ