Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր ճանապարհին ամեն ինչ ավիրող քաղաքական ուժին Գյումրիում իշխանություն տալը նշանակում է կորցնել ազգային դեմքը»․ «Թասիբով դաշինք»-ի թեկնածու

Սեպտեմբեր 15,2021 22:33

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող նորաստեղծ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մտադրություն չեն ունեցել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, բայց տեսնելով, որ մեծամասանությունն առաջադրվել են ՔՊ-ին իշխանություն ապահովելու նպատակով, մտահոգվել ու ստեղծել են դաշինք։ Դաշինքը ձևավորվել է Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն» կուսակցություններով։

Կարապետ Պողոսյանի տեղեկացմամբ, իրենց ցուցակը բաղկացած է 22 անձանցից։

«Մենք կիրառել ենք «17+5» բանաձևը, ինչ է ենթադրում սա, լավագույն սցենարի դեպքում, իսկ մենք վստահ ենք, որ այս անգամ լավագույն սցենարներ լինելու են մեր կողմից, մենք «50+1» ունենալու դեպքում ունենալու ենք ընդամենը 17 ավագանի, ևս 5 հոգի մեզ պետք է գործադիրում աշխատելու համար։

Ի տարբերություն շատ-շատերի, մենք մարդկանց ցուցակ չենք մտցնում, որ մեզ ձայներ ապահովեն, առավել ևս չենք ուզում մարդկանց խաբել, տանել 50-րդ տեղը և ասել՝ դու կդառնաս ավագանի կամ կունենաս այս հնարավորությունը։ Մենք միշտ ազնիվ ենք եղել մեր գործողությունների մեջ, նույնիսկ մեր հակառակորդների նկատմամբ, հետևաբար չէինք կարող անազնիվ գտնվել մեր համախոհների հետ»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանի ցանկացած գիտակից մարդու համար Հայաստանում կար անվտանգության սահման, որը սկսվում էր Մեխակավանից, այն այլևս չկա, կա նաև մշակութային սահման, որը սկսվում է Գյումրի քաղաքից։

«Ամեն ինչ իր ճանապարհին ավիրող, արժեքները ոտնահարող, ոչնչացնող քաղաքական ուժին տալ իշխանություն Գյումրիում, սա կնշանակի ամբողջովին կորցնել մեր ազգային դեմքը՝ և՛ անվտանգությունը, և՛ մշակույթը։

«Այստեղ մենք ունենք շատ մեծ խնդիր, եթե չենք կարողացել անվտանգության սահմանը պահել, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք մշակութային սահմանը պահպանել։ Մեր հիմնական շարժառիթներից մեկը դա էր։ Ես չեմ սիրում մարդկանց անընդհատ անդրադառնալ, առավել ևս այնպիսիններին, ինչպիսին ասենք՝ ֆեյսբուքում հայտնի Լոսի Քիսոներն են, բայց հիշում եք ընդամենը մի քանի օր առաջ ինքը Գյումրիում լայվեր էր անում, որոշ մարդիկ ծափահարում էին, և ինքը քանդում էր «Մայր Հայաստան»-ը։

Տարբեր արժեքներ ջատագովող շատ գյումրեցիներ նույնիսկ չհամարձակվեցին անդրադառնալ այդ թեմային։ Շատ փոքր հանգամանք էր, բայց արդեն հասկանալի էր, որ Գյումրին անպաշտպան է», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930