Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը չի մասնակցի Դիլիջանում համայնքի ղեկավարի ընտրություններին:
Սանթրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրություններին ոչ մի տարբերակով չի պատրաստվում մասնակցել, նա վստահեցրեց, որ մոտակա ժամանակներում չի պատրաստվում քաղաքական գործունեությամբ զբաղվել․ «Ընտրություններին ոչ մի տեսակ մասնակցություն չեմ ունենալու և ընդհանրապես չեմ խառնվելու ընտրություններին»:
Հիշեցնենք, որ Արմեն Սանթրոսյանը Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականից մինչև 2021 թվականը:
Նշենք, որ Դիլիջանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակցության համար փաստաթղթեր են ներկայացրել հինգ կուսակցություններ՝ «Հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է Արմեն Օրդինյանը, «Հանրապետությունը»՝ Արմեն Ուրիխանյանի գլխավորությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին տեղում Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է:
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ