ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:
ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին