«Ազովի ծովի գավաթ»-ի միջազգային մրցաշարում Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Մասնակից մարզիկներից Դիլիջանից Արգիշտի Ասատրյանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (ձգում, բիցեպս), իսկ Նարեկ Թամրազյանը 67.5 կգ քաշային կարգում (ձգում, բիցեպս) ռեկորդ է սահմանել։
Մեզ հետ զրույցում հաղթող մարզիկները նշեցին, որ սպորտում իրենց առաջին քայլերը կատարել են Դիլիջան GYM-ում։
«Իմ մոտեցումները կատարելիս ես վստահ էի, շատ ուրախ էի, սակայն մրցանակաբաշխության ժամանակ, երբ լսեցի անուն ազգանունս ուրախությանս չափ չկար, այդ պահը նկարագրելու չէ, դա պետք է զգալ»,֊ իր զգացողություններով կիսվել է Արգիշտի Ասատրյանը:
Կարդացեք նաև
Նարեկ Թամրազյանը ևս վստահեցրեց, որ մրցումներին մեծ ինքնավստահությամբ և հաղթանակի տրամադրությամբ էր մեկնել:
Մարզիկները նաև վստահեցրեցին, որ հաղթանակից հետո պատրաստվում են ավելի մեծ եռանդով մարզվել և ավելի մեծ մրցաշարերում մասնակցել:
Նշենք, որ միջազգային մրցաշարին մասնակցում էին 5 երկրներից շուրջ 250 մարզիկ։
Սաթենիկ Հովսեփյան