«Ասում եք, թե Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաներն ի պատասխան նրա, որ մենք միջանցք չենք տալիս։ Փաստորեն, սրանք Ադրբեջանի հերթական ապօրինի գործողություններն են, սադրանք են՝ մեզ ճնշելու, որպեսզի տրամադրենք միջանցքը։ Պարզ է, որ հայկական շահը թելադրում է, որ մենք միջանցք չենք տալու։ Այսինքն, Ադրբեջանն ամեն անգամ նման սադրանքի է գնալու, իսկ մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում։ Լավ, այսքան պարտվողական քաղաքականությամբ մենք ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու։ Երաշխիք կա՞, որ հայկական մեքենաները չեն կանգնեցնելու, որ Սյունիքի գյուղերը նորից շրջափակման մեջ չեն հայտնվելու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել եւ չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր, այո, կան ռիսկեր, եւ կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ