«243 անձի՝ գտնվելու վայրն անհայտ լինելու մասին է խոսքը։ Սա վերջին տվյալն է, բայց անընդհատ աշխատանք է արվում այս ուղղությամբ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր խոսելով 2020թ․ պատերազմում անհետ կորածների մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ մենք անում ենք, ամեն հնարավորն է։ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չի ունենում այնպիսի միջազգային հանդիպում, որում այս հարցը չքննարկվի։ Արվում է հնարավորը, բայց դա այն թեման չէ, որը պետք է ամբիոնից քննարկենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ