«Խնդիրը խաղողի գնի շուրջ է։ Այսօր խոսել եմ մթերող մեծ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պայմանավորվել ենք, որ տեխնիկական սորտի խաղողի գինը 130 դրամ կլինի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Մթերող գործարանները պարտավոր են դրա մասին հայտարարություն անել»,-նշեց նա։ Նա ասաց՝ տեղյակ է, որ այսօր էլ խաղողագործներն Արարատում ճանապարհ են փակել, եւ նշյալ հայտարարությունը նաեւ իրենց խնդրին է վերաբերում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ