«Որեւէ բանի հերքում չի եղել, այլ եղել է նրա մասին, որ նման տեսարանների մասին խոսելուց պետք է հաշվի նստեն գերիների, նրանց ծնողների հույզերի հետ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում հայ ռազմագերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի հրապարակած տվյալները նա երեկ «հնարած տեսարաններ» էր անվանել։ «Որքանո՞վ է ճիշտ, որ ուղիղ եթերով նման բաները հնչեցնենք, այդ մարդիկ ապրելու են ՀՀ-ում»,-հարցադրում արեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ