Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության Լոռու մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով հետմահու պարգևատրեցին լոռեցի զինծառայողների ընտանիքների:
– Խոնարհվում եմ բոլորի առջև, Ձեր որդիներն իրենց կյանքի գնով մեզ կյանք նվիրեցին՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն: Նրանց սխրանքն անգնահատելի է: Ցավն ու վիշտ մեր հոգիներում է, բայց պարտավոր ենք ուղղել մեր մեջքը: Ձեր կողքին ենք և պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրիդ: Փա՛ռք մեր նահատակներին,- ասաց Ա. Խաչատրյանը:
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվեցին՝
Կարդացեք նաև
շարքային Դավիթ Արթուրի Հակոբյանը
կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը
շարքային Սեյրան Կարենի Ավետյանը
շարքային Հարություն Տիգրանի Հարությունյանը
շարքային Արթուր Արկադիի Հախինյանը
շարքային Արտակ Արմենի Սուքիասյանը
լեյտենանտ Ադամ Նվերի Այվազյանը
շարքային Հովհաննես Մանվելի Քասինյան
շարքային Տիգրան Ժիրայրի Ոսկանյանը
ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարությունը շնորհակալագրով պարգևատրեց նաև ժամկետային զինծառայող Ալեքս Սամվելի Ղարագյոզյանի ընտանիքին.
-Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, Ձեր որդին պատվով է կրում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարում է Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Երիցս շնորհակալ ենք,- մասնավորապես նշված էր շնորհակալագրում:
Մարզպետ Ա.Խաչատրյանը զրուցեց զոհված զինծառայողների հարազատների հետ, լսեց նրանց հարցերն ու առաջարկները և նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնել և աջակցել:
Լոռու մարզպետարան