Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին սեպտեմբերի 15-ի երեկոյան իրանական բեռնատարների երկու վարորդ է ձերբակալվել, հաղորդում է Turan-ը:
Ըստ այդ տեղեկության նշված անձիք «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»: Նրանց նկատմամբ միջոցառումներ կձեռնարկվեն «համաձայն Ադրբեջանի օրենքների»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ