«Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ, որոնք մենք գնահատել ենք եւ ՀՀ կառավարության պատրաստակամությունն ենք արտահայտել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ խոսակցություն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թուրքիայից եկած «դրական ազդակների» մասին։
«Ընդգծեմ, որ մեր մի շարք միջազգային գործընկերներ հրապարակային պատրաստակամություն են հայտնել նպաստելու այդ խոսակցության կայացմանը։ Հաջորդ քայլը, ենթադրվում է, որ պետք է լինի կոնկրետ քայլ՝ խոսակցությունը սկսելու համար։ Այն նախ պետք է լինի աշխատանքային, ապա, եթե տեսնենք, որ կոնկրետ արդյունքներ կան, դրանք կարող են լինել եւ պիտի լինեն նաեւ հրապարակային»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ