«Մենք կանգնած ենք ոտքի, մենք էլի ենք պահանջում իշխանափոխություն, ի՞նչ է փոխվել: Փոխվել է միայն գիտե՞ք ինչ, ես իմ վերջին ելույթի մեջ ասել եմ՝ իշխանությունները տառապում ենք հաղթածի խաբկանքով: Իրենք ասում են՝ ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու լեգիտիմացնում են ամեն ինչ, բայց դա այդպես չէ: Ես եղել եմ Գյումրիում, Վանաձորում: Ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, մի մասն ասում է, որ կարտագաղթեմ, կգնամ, մյուս հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ հենց քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է քո հետ կռվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա ասաց, որ պետք է հասկացնեն ժողովրդին, որ այս իշխանությունները օր օրի քանդում են երկիրը, մաս-մաս հանձնում են, չեն ներկայացնում Արցախի, ՀՀ-ի շահերը. «Մենք անընդհատ խոսում ենք Արցախի մասին, կներեք, մեր բերնին գալիս են, ասում են՝ մի խոսացեք, դուք ուզում եք պատերազմ»:
Հարցին՝ այն ժամանակ, երբ ԱԱԾ պետ էիք, չունեի՞ք մտահոգություններ՝ Վանեցյանը պատասխանեց, որ եթե մտահոգություններ չունենար, հայտնի հրաժարականի հայտարարությունը չէր անի ու կմնար պաշտոնում:
Կարդացեք նաև
Հարցին՝ չէի՞ք կարող ձեր լծակներն օգտագործել ու ձերբակալել՝ Վանեցյանը պատասխանեց. «Հիմա՝ այս պահին, այսքան տարի անց, այն ամեն ինչից հետո, ինչ եղել է, ինչի մասին զգուշացնում էի, որ պատերազմ ենք ունենալու, հողեր ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու, սաղ ասում էին՝ Վանեցյանը մարդկանց մեջ խուճապ է տարածում: Իսկ ձերբակալելու լծակ այսքան բան, որ եղել է, էլի ոչ մեկը չունի»:
Դիտարկմանը, որ երբ հրաժարական տվեցիք, ոչինչ չասացիք, միայն խորհրդավոր տեքստ էր՝ կանգ առ, մարդիկ մտածեցին, որ ուղղակի դուք դավաճանել եք հեղափոխության արժեքներին՝ Վանեցյանը պատասխանեց. «Դավաճանել են իրենք բոլորը, դավաճանել են Արցախին ու ՀՀ-ին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ