Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո կարևորել է հայ-ադրբեջանական սամանին լարվածության թուլացումը:
«Երասխ կատարած այցը լավ պատկերացում տվեց այն մասին, թե որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի հենակետերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների համար ավելի լավ կլիմայի ձևավորմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- գրել է Քլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Ending a good visit to 🇦🇲after two days of intensive meetings. A visit to Yeraskh gave a good impression of how close 🇦🇲and 🇦🇿military positions often are. It is important to reduce tensions on the border to contribute to a better climate for negotiations. 🇪🇺ready to support.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 14, 2021