«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակում կարող են դուրս գալ փողոց, բայց դա անել՝ չունենալով ծրագի՞ր. «Մենք ուզում ենք կանխել, մեր լիազորությունների շրջանակներում անում ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք»:
Հարցին՝ ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, երբ ժողովուրդն էլի գնաց ու իրեն ընտրեց՝ Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա պետք է որոշում կայացնենք. կա՛մ պետք է ժողովուրդն ասի՝ թող ինքը սաղ երկիրը հանձնի, բայց ինքը մնա իշխանության, կա՛մ պետք է սկսենք աշխատել ժողովրդի հետ, սկսենք մեր պայքարը, որ կարողանանք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացին: Հիմա մոդայիկ է դարձել, ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, սակայն նաեւ պետք է հասկանան մեր վիճակը՝ ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ ասի՝ իշխանությո՛ւն, վեր կացեք այստեղից գնացեք, որովհետեւ դուք վատն եք»:
Նա ասաց, որ պետք է աշխատեն ժողովրդի հետ՝ ելույթներով, հանդիպումներով, հարցազրույցներ տալով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ