Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենը վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին

Սեպտեմբեր 15,2021 18:15

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Լիանա Հայրապետյանը։

Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec ընկերությունը բեռնափոխադրումների և տարանցիկ երկաթուղային հատվածների համար սարքավորումների, համակարգերի համաշխարհային մատակարարն է:

Լարս Հիկին շնորհակալություն է հայտնել Արմեն Սիմոնյանին ընդունելության համար և նշել, որ  ընկերությունը զբաղվում է նաև էլեկտրական մարտկոցներով լոկոմոտիվների արտադրությամբ և հետաքրքրված է Հայաստանում դրանց կիրառման հնարավորությամբ։ Ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը ներկայացրել է իրենց արտադրանքը և քննարկել այս ոլորտում կառավարության և Հայաստանի երկաթուղիների հետ համագործակցելու հնարավորությունը։

ՏԿԵ փոխնախարարը ողջունել է Լարս Հիկին ՏԿԵ նախարարությունում և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արմեն Սիմոնյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի երկաթուղային ցանցի կառուցվածքը, վերջինիս կառավարման համակարգը։ Փոխնախարարը նշել է, որ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ համագործակցությամբ այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը, առաջիկա տարիներին ներդրումների մի մասը ևս ծրագրվում է ուղղել շարժակազմի արդիականացմանը։ Խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մասին՝ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենը ևս վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին։

Արմեն Սիմոնյանը կարևորել է նշված հարցերում արդյունավետ գործակցությունը և հավելել, որ Հայաստանի հետ համագործակցությունը  պետք է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ հանդիպում կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության, Wabtec ընկերության և ՏԿԵ նախարարության միջև՝ ընկերության առաջարկը և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930