«Ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին եւ փորձում խոսել գազի գնի պահպանման մասին, չնայած, «Գազպրոմ» ընկերությունների խմբի կողմից կա պնդում, որ 2013թ․-ի համաձայնագրի շրջանակում եկամտաբերության չափն իրենց չի բավարարում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացմանը։
«Դա աշխատանքային գործընթաց է, ավել բան չեմ կարող ասել, որովհետեւ հիմա էլ բանակցություններ են ընթանում։ Հուսամ՝ որեւէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կտեղեկացնենք»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ