2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող «ՆՈՅ» ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում ևս առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:
Նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նույնպես իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Ա․ Ս․-ին։ Զննության արդյունքում նրա հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ, իսկ տաբատի գրպանից՝ պահպանակ և մուգ դեղին ռեզինի կտոր։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ