«Եթե արձանագրենք, որ որեւէ դպրոցում կորոնավիրուսով հիվանդացության 10 տոկոսը մտահոգիչ է, ապա միջոցառումներ կձեռնարկվեն տվյալ դպրոցում՝ չխաթարելով ողջ կրթական գործընթացը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ այս պահին երեխաների շրջանում կոնկրետ դպրոցի օրինակով չկան մտահոգիչ տվյալներ, իսկ լինելուն պես՝ սահմանափակումները կկիրառվեն կոնկրետ դպրոցի հանդեպ․ «Քսանից ավելի աշակերտ ունեցող դպրոցները պետք է խստորեն պահպանեն դիմակ կրելու եւ դասասենյակները հաճախ օդափոխելու կանոնները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ