Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ մարմինը միայն իմ մարմինն է. Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԵՊՀ դասախոսին. «Պիտի պատվաստվի, որ փող չծախսի»

Սեպտեմբեր 15,2021 17:47

Օրերս ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ բացատրելով, թե ինչու են նրա գործողություններն ու հրամանները հակասահմանադրական. «Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում»:

Այս առնչությամբ այսօր մեզ հետ զրույցում Անահիտ Ավանեսյանն ասաց. «Ոչ միայն այդ, այլեւ ընդհանրապես շրջանառվող կարծիքների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումները տալիս ենք: Արդեն հարյուրերորդ անգամ պիտի կրկնեմ, որ որեւէ մեկը որեւէ մի անձի, քաղաքացու միջամտություն պարտադիր կամ ստիպողական չի իրականացնում»:

Մեր դիտարկմանը, որ դասախոսը բացատրում է, որ երկու անչափահաս երեխա ունի ու չի պատրաստվում իր եկամուտներից տրամադրել՝ թեստերի համար, այսինքն, միեւնույն է, ձեր հրամանը միջամտություն է իր անձնական եկամուտներին՝ նախարարը պատասխանեց. «Ինչ ասեմ, եթե չի պատրաստվում, ուրեմն պիտի պատվաստվի, որ չծախսի»:

Հարցին՝ թեստերի գները գոնե իջեցվելո՞ւ են՝ նախարարը պատասխանեց, որ բավականին տարբերակված գներ կան ու ՊՇՌ թեստավորումների գինը 8000 դրանից սկսած է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930