Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադրամի միջոցները, բնականաբար, չեն ծախսվել ռազմական կարիքների համար»․ վարչապետ

Սեպտեմբեր 15,2021 17:39

«Կառավարությունը երբեք չի ասել, թե «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցները ծախսվել են ռազմական նպատակներով կամ ռազմական կարիքների համար։ Ասել ենք, որ հետպատերազմական շրջանում իրականացրել ենք ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում՝ պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով․ «Պատերազմի ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ առողջապահական, տնտեսական կարիքներ։ Կառավարությունը 100 միլիարդից ավելի գումար է հատկացրել այդ կարիքները հոգալու համար, որից 52 միլիարդը եղել է հիմնադրամի միջոցներից։ Մնացածը եղել է պետբյուջեի միջոցներից։ Հիմնադրամի միջոցները չեն ծախսվել, բնականաբար, ռազմական կարիքների համար, այլ ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ։ Բացի իմ ասածից՝ որեւէ այլ բան տեղի չի ունեցել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930