Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին այսօր լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ են չպատվաստվելու համար իրենց աշխատակիցներին զրկում պարգեւավճար տալ: Նա պատասխանեց. «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե ձեզ ով է դա ասել, կխնդրեմ, որ նշված աշխատակիցներից գոնե մեկի անունը տայիք, որպեսզի ես հստակ կարողանայի ձեր հարցին պատասխանել: Չենք պարտադրում պատվաստվել»:
Թե հոկտեմբերի 1-ից ի՞նչ է սպասվում ԱԻՆ-ի այն աշխատակիցներին, որոնք չեն պատվաստվել՝ նախարարն ասաց, որ կգա հոկտեմբերը՝ կասի: Հարցին՝ ի՞նչ պատիժ եք սահմանելու նրանց, ովքեր չեն ենթարկվելու Փիլոյանը պատասխանեց. «Ես դահիճ չեմ, որ պատժեմ, չհասկացա: Օրենքով սահմանված կարգով նրանք իրենց պարտավորությունները կկատարեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ