Գորիս համայնքի ղեկավար տեղակալ Կարեն Քոչարյանին հայ վարորդները տեղեկացրել են, որ երեկ երեկոյան Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են իրենց բեռնատարները։ «Չեմ կարող կոնկրետ ասել՝ ում են կանգնեցրել, որտեղից էին այդ վարորդները, բայց փաստը դա է»,-ասում է Քոչարյանը։
Ըստ որոշ տեղեկությունների, վարորդները Կապանից են եղել։
Ուժային կառույցների մեր աղբյուրները չեն հաստատում այն տեղեկությունը, որ հայերի ավտոմեքենաներ են կանգնեցրել։
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սյունիքի մարզպետարանից, սակայն Aravot.am-ին ասացին, որ մարզպետարանը այդ թեմաներով չի կարող պարզաբանումներ տալ ու խորհուրդ տվեցին դիմել ԱԱԾ կամ պաշտպանության նախարարություն։
Կարդացեք նաև
Ի դեպ, կան տեղեկություններ, որ ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի։ Ըստ նույն աղբյուրի՝ վերջիններս Ստեփանակերտ էին գնացել եւ այնտեղից վերադառնալուց ձերբակալվել են։
Գորիս համայնքի ղեկավարը տեղակալը տեղյակ չէր այս միջադեպի մասին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ