Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ներկայացնող անձինք պարտավոր են հանդես գալ հայանպաստ դիրքերից. խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին հայտարարությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սեպտեմբեր 15,2021 16:14

Խորհրդարանի բարձր ամբիոնից առավել քան հստակ հայտարարելով, որ հայ գերիների խոշտանգումների մասին լուրերը «հնարած» են, Ալեն Սիմոնյանը փաստորեն ժխտեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասածը:

Մինչդեռ մենք առավել քան վստահ ենք, որ մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված Ա. Թաթոյանը հայտարարությունն արել է` հիմք ունենալով հայ գերիների հետ զրույցները, որոնք փաստաթղթավորվել են և մոտ ապագայում կշրջանառվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում:

Մեր աշխատանքային փորձը ևս վկայում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն անմարդկային, դաժան վերաբերմունք դրսևորել են նաև մինչ այս պատերազմը գերության մեջ հայտնված բազմաթիվ անձանց նկատմամբ, դա նրանց գործելաոճն է, պետական քաղաքականությունը:

Խորապես մտահոգիչ է խոշտանգումների հնարովի լինելու մասին Ա. Սիմոնյանի հայտարարությունը, որը կարծես թե հանձնառել է ադրբեջանաթուրքական շահերը պաշտպանելու, նրանց գործողություններն արդարացնելու գործառույթը: Այնինչ պետությունը ներկայացնող անձինք պարտավոր են հանդես գալ հայանպաստ դիրքերից, կոչված են լինել երկրի գաղափարախոսն ու շահերի պաշտպանը, այլապես նման պաշտոնյայի վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930