Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը չի հետաքրքրվում ՍԴ-ում քննվող իր և 5 այլ համայնքների ղեկավարների դիմումների քննությամբ

Սեպտեմբեր 15,2021 16:02

Սահմանադրական դատարանը քննում է հանրապետության 6 համայնքների ղեկավարների դիմումները:

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի հետևում դիմումների քննության ընթացքին և չգիտի, թե ինչ փուլում է գործընթացը․

«Չեմ հետաքրքրվել գործընթացից և չգիտեմ՝ ինչ ընթացքի մեջ է: Ինչ էլ որոշեն՝ գործի քննությամբ թող որոշեն: Գործը քննում է 6 համայնքապետերի դիմումները և խմբակային գործ է, չգիտեմ թե ով է հիմնականում զբաղվում գործի ընթացքով»։

Հիշեցնենք, որ 6 համայնքապետեր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արմեն Ղազարյանը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը եւ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը դիմել են ՍԴ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի եւ 11.07.2020թ. ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930